Ի՞նչ է կատարվում Հայաստանում, թող լինի ոմանց սպասումով՝ Հայաստանի Հանրապետությունում: Անգամ երկիր համարվողի գործադիր մարմնի ղեկավարն է ընդունում, որ օրեր առաջ ասածն ու տեղի ունեցողն անհամատեղելի են, պետական եւ իրավադատական համակարգերը ի շահ պետականության լիարժեք կայացման չեն գործում: Այս պայմաններում ի՞նչ սպասես նախարարական պաշտոններ զբաղեցնող այրերից, ովքեր կուսակցական պատկանելություն ունեն, անգամ՝ առերեւույթ ոչինչ չնշանակող: Պետական ապարատը հանրահայտ թաշկինակի ասույթն է հաստատում, որտեղ ինչ-որ տրամաբանություն փնտրելն անիմաստ զբաղմունք է: Ասենք՝ ի՞նչ է նշանակում տնտեսության աճող ցուցանիշների պարագայում 250 մլն եվրո վարկ վերցնելը, ըստ կառավարական հաղորդագրության՝ ՀՀ բյուջեի դեֆիցիտը փակելու համար: Դեֆիցիտ կոչվածն ինչ-որ բանի չբավարարում, խոստացվածի չկատարումն է: Հանրությանը դժվար է կողմնորոշվել, թե 12 նախարարություն, տասնյակներով այլ պետական հաստատություններ ունեցող հաստատություններից որոնց է ֆինանսական լրացուցիչ միջոցներ հարկավոր, որը չի նկատվել ընդամենը ամիսներ առաջ բյուջեի քննարկման ընթացքում: Արդյո՞ք այդ լրացուցիչ ֆինանսական հատկացումը տնտեսական աճի է հանգեցնելու, ինչ-որ արտադրական հզորություն է շահագործվելու, նոր աշխատատեղեր են բացվելու, հարկահավաքությունն է ոգեւորելու: Չէ՞ որ մինչ այժմ նոր աշխատատեղեր հայտարարվողն ընդամենը տնտեսական ստվերից դուրսբերվածն է, մասամբ իհարկե: Իսկ գուցե գնաճն է հայտարարվածից զգալի բարձր, որի մասին խոսելը պարզապես նպատակահարմար չէ: Ասենք՝ հացի կգ-ի 10 դրամ բարձրացումը օրը 10 մլն դրամ գնաճի է հանգեցնում, որի հետեւանքները դժվար է պատկերացնել: Ինչո՞ւ. որովհետեւ պետական կառույցը գնաճը հաշվառում է հացից մինչեւ անվադող ու աղից մինչեւ սանտեխնիկա, այն պարագայում, երբ պանրային մթերք համարվող «Լոռի»-ն ու «Չանախ»-ը 1200-1300 դրամից անցել են 3000 դրամի սահմանը: Դե եկ ու տրամաբանված բացատրություն գտիր ՀՀ տնտեսություն ասվածից, որն անգամ ՀՀ վարչապետի, նախորդ տարում, ասենք, էլեկտրաէներգիայի ավելցուկ է ունեցել, հիմա՝ պակասորդ, որը ծագել է… արհեստական բանականության հզորությունների շահագործման արդյունքում: Մի՞թե պարզ չէ, որ դրվածքային 1400-1500 մգվտ էլկայաններում հնարավոր չէ 7-8 մլրդ կվտ-ը գերազանցող էլարտադրություն իրականացնել: Այս պարզ խաբկանքն առաջանում է այն հանգամանքից, որ 1200 մգվտ արեւային կայանների հզորությունը ներկայացվում է երեք ատոմակայանի հզորության հետ, երբ 2025 թվականին արեւային հզորությունների թողարկածը հազիվ 1 մլրդ կվտժամ է, երեք ատոմակայանի պարագայում ակնկալվողը… 7-8 մլրդ կվտժամ: Այս ցուցանիշը կարելի է ստանալ շրջանառվող 1000 մգվտ հզորության միջուկային էլեկտրակայանի առկայության պարագայում: Անվերջ խոսվում է կայանի ընտրության խնդրից եւ ոչ մի խոսք, թե որտե՞ղ է այն տեղադրվելու եւ ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվելու: Այս խնդիրներից Մեծամորի աէկ-ի տեղակայմանը 1960-ականներին բախվել են այդ տարիների ՀՍՍՀ ղեկավարները, եւ որոնք հառնելու են մեր օրերում: Իսկ թե ո՞վ է ֆինանսավորելու մինչեւ 10 մլրդ դոլարի հասնող շինարարությունը՝ ընդհանրապես ոչ մի խոսք: Այն կարելի է մասամբ լուծել, եթե ՀՀ տնտեսության արտադրական ոլորտը սկսի վերակազմավորվել, հենց թեկուզ ատոմակայանի շինարարության համար անհրաժեշտ միջոցները ՀՀ-ում արտադրելու շնորհիվ. թե՛ աշխատատեղեր կբացվեն, թե՛ ֆինանսական միջոցները տեղում կշրջանառվեն: Սրանք լրջագույն խնդիրներ են, որոնք հաշվարկներ են պահանջում ու պարտադրում: Որեւէ մեկն այսօր դրանց պատասխանները չունի, ինչպես շատ այլ հարցերում: Ասենք՝ ինչո՞ւ չի վերագործարկվում… Երեւանի էլեկտրալամպերի գործարանը: Երբեմնի հզորության մասնաշենքերը կանգուն են, մասնագետների սերնդի մի հատվածը մոտակայքում է ապրում, էլեկտրալամպերն էլ պահանջարկ ունեն եւ ունեն: Հենց թեկուզ նորակառույցներում օգտագործելու առումով: Մնում է խնայողական համարվող արտադրանքի թողարկումը, որը հիմա պայմանականորեն է խնայողական: Որեւէ մեկը տրամաբանված բացատրություն չունի այս ու բազում այլ խնդիրներում, թե իշխանությունների անտեղյակության, ինչու ոչ՝ նաեւ անկարողության արդյունքում: Եվ հարցը՝ այսպես ո՞ւր ենք գնում, հնչում է ինքնաբերաբար, երբ եռանիվ մանկական հեծանիվից մինչեւ խոհանոցային պարզ տեխնիկայի արտադրությունը թե տեսանելի է, թե իրագործելի, մի փոքր էլ՝ անշարժը շարժելու ցանկության թե ունակության: Չէ, չի ստացվելու, քանզի երկրիդ նախարարն ասում է ցորեն ցանելը նպատակահարմար չէ, փոխվարչապետը լռությամբ հաստատում է ասվածը, վարչապետը ում ինչ ասի ու անի: Նա այս ընթացքում հազարավոր քաղաքացիների հարցեր է լուծում, նրանց դիմում-նամակները վերահասցեագրելու աշխատաոճով. է, է, է, է… Վերջում՝ հետ գրություն: Թուրքական լիրան ամռան 46 լիրա – 1 դոլար հարաբերակցության պարագայում հոկտեմբերի 1-ին հատեց 49 լիրա – 1 դոլար սահմանագիծը: ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ 06.10.2026 թ. The post Սպասումների երկիր Հայաստանս appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Սպասումների երկիր Հայաստանս

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

Պուտինը Արևմուտքին մեղադրել է «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմելու պատրաստակամության մեջ
168 Jham / 13 minutes ago

#ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանն ու որդին դատարանում են
ABC Media / 16 minutes ago

Կանադան և Թուրքիան հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին
168 Jham / 23 minutes ago

Բնապահպանական միջոցառումներ՝ 2750-ամյակի այգում
1in.am / 28 minutes ago



