Երկու օրից Աստանայում մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Հոկտեմբերի 24-27-ը գորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ UWW -ն անդրադարձել է յուրաքանչյուր քաշային կարգի ֆավորիտներին ու մինչև 77 կգ․ առանձնացրել Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանին։ «Ամոյան՝ կատարյալ ըմբիշը»․ այսպիսի ենթավերնագրով է սկսում UWW-ն Մալխասի մասին պատմող հատվածը։ Աշխարհի գործող չեմպիոնն Աստանա է մեկնում երրորդ ոսկու համար։ Հոդվածում նշվում է, որ անցյալ տարվա Աշխարհի առաջնությունում նա հաղթել է Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային և նվաճել ոսկե մեդալ։ Նաև նշվում է, որ քչերն են ավելի լավ պատրաստված նրա տիտղոսի պաշտպանությունը խաթարելու համար: Ուժեղ մրցակիցների շարքում Ասիայի չեմպիոն իրանցի Ալի Օսկուին և մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին է առանձնացրել հոդվածագիրը։ Փորձառու մարզիկ է նաև աշխարհի նախկին չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Ղանեմը, ռուս Սերգեյ Կուտուզովը ևս կփորձի անակնկալ մատուցել Աստանայում: Մինչեւ 77 կգ քաշային ըմբիշները պայքարի դուրս կգան հոկտեմբերի 24-ից։ Ըմնդհանուր հոդվածում հիշատակում կա նաև 67 կգ․ քաշայինների կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանի մասին, մասնավորապես, որ նա վերջերս հաղթել է 2025 թվականի աշխարհի չեմպիոն, ուզբեկ Այթջան Խալմախանովին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամոյան՝ կատարյալ ըմբիշը․ UWW-ի անդրադարձը
Երկու օրից Աստանայում մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Հոկտեմբերի 24-27-ը գորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ UWW-ն անդրադարձել է յուրաքանչյուր քաշային կարգի ֆավորիտներին ու մինչև 77 կգ․ առանձնացրել Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանին։ «Ամոյան՝ կատարյալ ըմբիշը»․ այսպիսի ենթավերնագրով է սկսում UWW-ն Մալխասի մասին պատմող հատվածը։ Աշխարհի գործող չեմպիոնն Աստանա է մեկնում […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 31 minutes ago

Հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 59 minutes ago

Բրիտանացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողանալու համար
Shant News / 1 hour ago

Ուսանողական վիզան կարող է չեղարկվել ուսումը կիսատ թողնելու կամ դասերից բացակայելու դեպքում․ ԱՄՆ դեսպանատուն
Shant News / 1 hour ago
Related coverage

"Арарат-Армения" потерпел третье подряд поражение в престижном футбольном еврокубке
Sputnik Armenia / 1 hour ago

ԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց Ալկմարին
24TV / 24News / 2 hours ago

Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» 0։4 հաշվով զիջեց նիդերլանդական «Ալկմարին»
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago