ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկին՝ պահանջելով վերացնել Ուկրաինայում ռազմական նշանակության Starshield արբանյակային կապի համակարգի օգտագործման սահմանափակումները։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի և Մասկի հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց համակարգերը սկսել են աշխատել, սակայն կապի արագությունը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել։ SpaceX-ը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Սպիտակ տունը հղում է արել ԱՄՆ նախագահի ավելի վաղ հայտարարությանը, թե ինքը կապ չունի հասանելիության սահմանափակման հետ։ Հոկտեմբերի 20-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ուկրաինայի համար Starshield համակարգի հասանելիությունը սահմանափակելու որոշումը կայացրել է անձամբ Մասկը։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ վերջին շաբաթներին թե՛ Մասկը, թե՛ Թրամփը դժգոհություն էին հայտնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների կապակցությամբ։ Անցած շաբաթ Մասկը սահմանափակել էր Ուկրաինայի համար տվյալների փոխանցման արագությունը, ինչի հետևանքով ուկրաինական հարվածային և որսացող անօդաչու թռչող սարքերից մի քանիսը գործնականում անօգտագործելի էին դարձել։ Թերթի ընդգծմամբ՝ որոշումն ընդունվել էր Մասկի միանձնյա կարգադրությամբ։ The New York Times-ի գնահատմամբ՝ սահմանափակումների հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են տասնյակ անօդաչու թռչող սարքեր՝ առնվազն մեկ միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Starshield համակարգի խափանումներն ու զինտեխնիկայի զգալի կորուստները ստիպել են ուկրաինական ուժերին երեք օրով դադարեցնել գրեթե բոլոր գործողությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
WSJ․ Թրամփը Մասկին պահանջել է վերականգնել Կիևի հասանելիությունը Starshield համակարգին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 22.10.2026
Shant News / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 6 hours ago

Հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 7 hours ago

Բրիտանացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողանալու համար
Shant News / 7 hours ago
Related coverage

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 2 hours ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը
Alpha News / 2 hours ago