COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Agence France-Presse, The Guardian, Xinhua և Carbon Brief միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և պատասխանել լրագրողների հարցերին՝ ընդգծելով, որ մեր նպատակն է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները վերածել գործնական քայլերի՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորում և չափելի արդյունքներ։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ համաժողովի օրակարգն ու բնության պահպանության կարևորությունն աշխարհի տարբեր լսարաններին ներկայացնելու համար։ —00—ՍՊ The post Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը appeared first on 24News .