ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Արարատ–Արմենիան» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվել է նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»–ին` 0։4 հաշվով։«ԱԶ Ալկմար»–ից 4-րդ գնդակը խփել է Մեխ Մերդինկը։Ի դեպ, հայկական թիմը միայն երկրորդ խաղակեսում է ավելի ակտիվ պահեր ցուցադրել` նիդեռլանդական թիմի համար մի քանի վտանգավոր իրավիճակ ստեղծելով, բայց այդպես էլ խաղի ընթացը փոխել չի կարողացել։«Արարատ–Արմենիան» կրել է 3-րդ անընդմեջ պարտությունը և առանց միավորների զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 36-րդ հորիզոնականը։Նշենք, որ Մանուել Տուլիպայի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 6-ին` հյուրընկալվելով պորտուգալական «Տորենշե»–ին: