Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի գների աճը Թրամփի համար շատ լուրջ խնդիր է դառնալու, հատկապես այն դեպքում, երբ Սենատի մի շարք կարևորագույն մրցավազքերում պայքարը չափազանց թեժ է ընթանում: Կարծում եմ՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կպարտվեն, իսկ Սենատում մեծ դժվարությամբ կկարողանան պահպանել մեծամասնությունը՝ ընդամենը մեկ-երկու ձայնի առավելությամբ։ Չնայած, նույնիսկ 50/50 հավասարության դեպքում հանրապետականները կկարողանան պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, քանի որ փոխնախագահի ձայնը վճռորոշ կլինի ցանկացած քվեարկության դեպքում։ Վառելիքի ռեկորդային բարձր գները, հետևաբար, կարող են դառնալ միջանկյալ ընտրությունների առանցքային քաղաքական գործոններից մեկը, և դա հասկանում են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Թեհրանում։ Գալով իմ նախկին գրառմանը՝ իհարկե, չեմ բացառում ռազմական գործողությունների մեկնարկը ցանկացած պահի։ Սակայն այս պահին դա հազիվ թե օգնի Թրամփին, մինչդեռ կարող է առավել ձեռնտու լինել Նեթանյահուին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Իսկ այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել»,-գրել է նա։ —00—ՍՊ The post Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան
Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՔՆՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑԸ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 1 hour ago

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 4 hours ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 4 hours ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 5 hours ago
Related coverage

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 2 hours ago

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 2 hours ago

Գրպանից գումար հանելը ենթադրո՞ւմ է ընտրակաշառք, ամոթ չի՞. Դավիթ Ղազինյան
Factor.am / 3 hours ago

Օրենքը պիտի կիրառվի իշխանության և ընդդիմության աջակիցների նկատմամբ՝ հավասար․ Արփինե Հովհաննիսյան
Factor.am / 3 hours ago