Ադրբեջանում մի խումբ կրոնական բանտարկյալներ դիմել են երկրում գտնվող օտարերկրյա դեսպանատներին՝ իրենց ընտանիքի անդամների համար ապաստանի խնդրանքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դիմումի հեղինակները հայտնել են, որ հիջաբի հետ կապված արգելքի պատճառով իրենց երեխաները դպրոցներում ճնշումների են ենթարկվում։ Նրանք խնդրել են իրենց երեխաներին արտերկրում ապաստան տրամադրել կամ պայմաններ ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան ուսումը շարունակել Ադրբեջանում գործող դեսպանատների ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում։ «Մենք՝ խղճի բանտարկյալներս, բազմիցս ենթարկվել ենք ճնշումների մեր կրոնական համոզմունքների համար։ Այս տոտալիտար ռեժիմը, որը բազմիցս զրպարտել և բանտարկել է մեզ, այժմ անվերապահորեն արգելել է միջնակարգ դպրոցներում սովորող մեր հավատացյալ երեխաներին գլխաշոր կրել»,- ասվում է հայտարարությունում։ Բանտարկյալները նշում են, որ գլխաշորի արգելքի պատճառով առաջացած խնդիրները վերացնելու համար որևէ այլընտրանքային առաջարկ չի ներկայացվել։ Նրանց խոսքով՝ իրենց երեխաները դպրոցներում ենթարկվում են կոպիտ վերաբերմունքի և հոգեբանական ճնշման։ «Մեր երեխաները հեռացվում են միջնակարգ դպրոցներից՝ ծանր և հոգեբանական հետևանքներով։ Նրանք նաև տուն են վերադառնում արցունքներով աչքերում և հոգեբանական տրավմաներով»,- ընդգծվում է կոչում։ Բանտարկյալները խնդրել են օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին օգնել իրենց ընտանիքներին ապաստան տրամադրել և աջակցել իրենց երեխաների կրթությանը, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը բանտում։ Կոչը ստորագրել են Շամիլ Աբդուլիևը, Վուսալ Ալիշովը, Նահիդ Գահրամանլին, Սեյմուր Ասլանովը, Էթիբար Իսմայիլովը, Ռամին Ալիևը, Իսմայիլ Աղաևը և Շարիֆ Ալլահվերդիևը։ Վերջին շաբաթներին Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրող աշակերտներին և ուսուցիչներին թույլ չեն տալիս դասերի հաճախել, ինչը բողոքի ցույցեր է առաջացրել։ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Այնուհետև նմանատիպ որոշում է ընդունվել ուսուցիչների համար։ Հիջաբ բառը որոշման մեջ չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորի արգելք։ Որոշ կրոնական ակտիվիստներ հաղորդում են, որ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալվել է մոտ 400 մարդ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
Factor.am / 54 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 1 hour ago

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
Factor.am / 1 hour ago

Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Factor.am / 1 hour ago
Related coverage

Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
168 Jham / 14 minutes ago

«Ազգի հպարտություն 2026». Կամո Հայրապետյանը՝ բարձրագույն պարգեւի արժանացավ
Azg / 19 minutes ago

Սպասումների երկիր Հայաստանս
Azg / 24 minutes ago

Պուտինը հրահանգել է ուժեղացնել հիբրիդային հարձակումները Եվրոպայի վրա
Noyan Tapan TV / 25 minutes ago