Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կշարունակի աշխատանքն ազգային թիմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 48-ամյա մասնագետն ու Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվել են գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ։ Սկալոնիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսը։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին։ Լիոնել Սկալոնին 2018 թվականից է գլխավորում Արգենտինայի հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի չեմպիոն (2022 թ.) ու փոխչեմպիոն (2026 թ.), երկու անգամ հաղթել է Ամերիկայի գավաթում (2021, 2024 թթ.) ու հռչակվել Ֆինալիսիմայի հաղթող (2022 թ.)։