Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել երկրի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի և օպերատիվ հրամանատարությունների ղեկավար կազմում։ Այս մասին հայտնում է BELTA գործակալությունը։ Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար է նշանակվել գնդապետ Վլադիմիր Սաֆոնովը, իսկ շտաբի պետի՝ հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել է գնդապետ Դմիտրի Վորոշիլովը։ Արևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերի հրամանատար է նշանակվել գնդապետ Ալեքսանդր Իլյուկևիչը, որը նախկինում ղեկավարում էր հատուկ գործողությունների ուժերը։ Շտաբի պետի՝ հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Անդրեյ Կրավչենկոն, որն ազատվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Հյուսիսարևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերը կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Լավրենովը, որը նախկինում զբաղեցնում էր Արևմտյան օպերատիվ հրամանատարության շտաբի պետի պաշտոնը։ —00—ՍՊ The post Լուկաշենկոն փոխել է Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարությունների ղեկավարներին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լուկաշենկոն փոխել է Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարությունների ղեկավարներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 38 minutes ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 46 minutes ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 54 minutes ago

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
168 Jham / 15 minutes ago

«Ազգի հպարտություն 2026». Կամո Հայրապետյանը՝ բարձրագույն պարգեւի արժանացավ
Azg / 21 minutes ago

Սպասումների երկիր Հայաստանս
Azg / 26 minutes ago

Պուտինը հրահանգել է ուժեղացնել հիբրիդային հարձակումները Եվրոպայի վրա
Noyan Tapan TV / 27 minutes ago