Տեղի է ունեցել «Հաշտություն բնության հետ. բնապահպանական վեճեր՝ կանխարգելումից մինչև լուծում» խորագրով միջազգային միջոցառումը, որը նվիրված էր կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման համատեքստում բնապահպանական վեճերի կանխարգելման, կառավարման և արդյունավետ լուծման մեխանիզմներին։ Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։ Միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար միջազգային և տեղական փորձագետներն ու մասնագետները ներկայացրել են բնապահպանական և բնական ռեսուրսներին առնչվող վեճերի կանխարգելման և լուծման գործնական գործիքները, միջազգային փորձն ու լավագույն մոտեցումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հաշտարարության, միջազգային արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կիրառման հնարավորություններին։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանմանը, տարբեր և երբեմն հակասող շահերի համադրմանը, ինչպես նաև պետությունների, ներդրողների և տեղական համայնքների մասնակցությամբ բնապահպանական վեճերի արդյունավետ լուծման առանձնահատկություններին։ Անդրադարձ է կատարվել նաև հաշտարարության գործնական մեթոդներին, բնապահպանական վեճերում գիտական և տեխնիկական փորձագիտական գիտելիքների դերին, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունների երկարաժամկետ իրագործման և շրջակա միջավայրի պահպանության ապահովման հարցերին։ Միջոցառման նպատակն էր խթանել համագործակցային և կայուն լուծումների կիրառումը՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և կայուն զարգացմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: —00—ՍՊ The post Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
24TV / 24News / 37 minutes ago

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 45 minutes ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 53 minutes ago

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
24TV / 24News / 59 minutes ago
Related coverage

Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
168 Jham / 13 minutes ago

«Ազգի հպարտություն 2026». Կամո Հայրապետյանը՝ բարձրագույն պարգեւի արժանացավ
Azg / 19 minutes ago

Սպասումների երկիր Հայաստանս
Azg / 24 minutes ago

Պուտինը հրահանգել է ուժեղացնել հիբրիդային հարձակումները Եվրոպայի վրա
Noyan Tapan TV / 25 minutes ago