A A Պաշտոնական 19 գիտական նախագիծ՝ 6 երկրից Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են երկու մրցույթների շահառուների ցանկեր։ Մասնավորապես՝ ամփոփվել են Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների PostDoc-Armenia 2026 և Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2026 մրցույթների արդյունքները։ Արտերկրի գիտնականների PostDoc-Armenia 2026 մրցույթի շրջանակում ստացվել է 19 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 13-ը։ Երաշխավորված հայտերը ստացվել են 5 երկրից՝ Բրազիլիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից և Ռուսաստանից։ Արտերկրի գիտնականների ինտեգրում 2026 մրցույթի շրջանակում ստացվել է 8 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6-ը։ Նշված 6 հայտերը ստացվել են 4 երկրից՝ Կանադայից, Հնդկաստանից, Իրանից և Ռուսաստանից։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում ընդունել է որոշում, որով գիտության ոլորտի ֆինանսավորման համար վերաբաշխել է 2 մլրդ 356.9 մլն դրամ, որից 789.6 մլն դրամը՝ գիտական դրամաշնորհային հետազոտություններին, մասնավորապես՝ վերոնշյալ երկու ծրագրերին, ինչպես նաև Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2026 ծրագրին։ 2025 թվականին PostDoc-Armenia ծրագրի 2 փուլերի արդյունքում հայաստանյան գիտական կազմակերպություններում և բուհերում մեկնարկել է արտերկրի և սփյուռքի հետազոտողների 6 հետդոկտորանտական նախագիծ՝ 2 տարվա համար ընդհանուր 115,2 մլն դրամ ծավալով։ Եվս 9 նախագիծ՝ 2 տարվա համար 131,4 մլն ընդհանուր ծավալով, ֆինանսավորման է երաշխավորվել PostDoc-Armenia 2024թ․ երկու մրցույթների շրջանակներում։ 2023թ․ երկու մրցույթների արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 10 նախագիծ։ 2025 թվականին ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում ծրագրի 2 փուլերի արդյունքում 5-ամյա նախագծերի շրջանակներում հայաստանյան գիտական կազմակերպություններ և բուհեր կտեղափոխվեն և մրցույթի արդյունքում նոր ստորաբաժանում կստեղծեն արտերկրի 8 գիտնականներ․ հնգամյա ծրագրերին ընդհանուր հատկացվել է 1,326 մլդ դրամ։ 2024թ․ ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրման 4 նախագիծ՝ 5 տարվա համար 595 մլն ընդհանուր ծավալով։ 2022-2023թթ․ համապատասխանաբար աջակցություն է ստացել 6 և 5 նախագիծ․ հայտատուներից 6-ը սփյուռքից էին։ Հայ աստղաֆիզիկոսի հիմնադրած փառատոնը միավորել է գիտությունն ու երաժշտությունը՝ ճշմարտության փնտրտուքի ճանապարհին Ինչ հետևանք կարող է ունենալ Փաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ