ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի իշխանություն, բայց չունի Ադրբեջանի հետ խաղաղության պրոցեսում իր ճարտարապետությունը ձևավորելու բավարար լծակներ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը։Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում Փաշինյանն չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` նոր Սահմանադրության ընդունման համար։ Եվ այդ պրոցեսի արգելակումը, Հակոբ Բադալյանի գնահատմամբ, Փաշինյանի համար իշխանության հարցում ստեղծում է երերուն վիճակ, որի պարագայում արտահերթ ընտրության տարբերակը իշխանության համար որոշակի երաշխիք է դառնում։Միաժամանակ, արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ, Փաշինյանը, ըստ Բադալյանի, ստուգում է տրամադրությունները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ու հայ–ադրբեջանական պրոցեսի շահառու աշխարհաքաղաքական կենտրոններում շատ լավ գիտակցում են, որ ՀՀ գործող իշխանությունը Ադրբեջանի առնվազն այդ նախապայմանը կատարելու սահմանադրական հնարավորություն չունի։«Իրավիճակը ենթադրում է, որ կա՛մ Հայաստանը չի ստորագրում խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, կա՛մ Հայաստանը պետք է որևէ կերպ բավարարի այդ պայմանը, իսկ դա հնարավոր չէ առանց ընդդիմության ձայների։ Հետևաբար, եթե ընդդիմությունը չի համաձայնում Փաշինյանի հետ, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ ամենևին չի կիսում Փաշինյանի մոտեցումները, մնում է գնալ արտահերթ ընտրության»,– ասում է Բադալյանը։Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության մեջ հիշատակված «համոզելու» տարբերակին, քաղաքական վերլուծաբանն այն վերծանում է որպես «ճնշելու» տարբերակ, օրինակ՝ ընդդիմության առավել խոցելի ներկայացուցիչներին ու կփորձեն նրանց ներգրավել իշխանական՝ լրացնելով սահմանադրական մեծամասնության համար չբավարարող 6 ձայնը։Հավելենք, որ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի 2027-2028 թվականներին, թեև խորհրդարանական ընտրություններից առաջ հավանական ժամկետ էր հայտարարվում 2026 թ-ի ավարտը, իսկ ավելի ուշ` 2031 թվականը։