Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են։ Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ տարածքների կորուստը համակերպվելով ընդունելու պատրաստակամության մասին հայտարարությունը՝ Պուտինն ընդգծել է, որ Դոնբասը Ուկրաինայի տարածք չէ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունները որակել է որպես «քաղաքական շիզոֆրենիա»։ Նրա խոսքով՝ եվրոպական ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, ինչպես Ռուսաստանն էլ չի ցանկանում պատերազմել Եվրոպայի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ բոլորի համար ակնհայտ է դարձել՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն անհնար է։ Նրա խոսքով՝ հույս ունի, որ նրանք, ովքեր ձգտում են Ռուսաստանի «ռազմավարական պարտությանը», կգիտակցեն իրականությունը և կհասկանան, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում սեփական քաղաքացիներին վերաբերվում է որպես «ծախսվող նյութի»։ Նա նշել է, որ Կիևը ռազմաճակատ չի ուղարկում մոտիվացված ազգայնականներին, այլ այնտեղ է ուղարկում հարկադրաբար մոբիլիզացված քաղաքացիներին։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերում դասալքվածների թիվը հասնում է կես միլիոնի կամ նույնիսկ ավելիի։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Դրանք Ռուսաստանի պատմական հողերն են»․ Պուտինը՝ Ուկրաինայի կորցրած տարածքների մասին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ է․ ինչ հարցեր են օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago

Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել Բելառուսի զինվшծ ուժերի ղեկավար կազմում
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago
Related coverage

Դատարանը քննում է Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցը. ՈՒՂԻՂ
Aravot / 26 minutes ago

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 2 hours ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago