Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են։ Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ տարածքների կորուստը համակերպվելով ընդունելու պատրաստակամության մասին հայտարարությունը՝ Պուտինն ընդգծել է, որ Դոնբասը Ուկրաինայի տարածք չէ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունները որակել է որպես «քաղաքական շիզոֆրենիա»։ Նրա խոսքով՝ եվրոպական ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, ինչպես Ռուսաստանն էլ չի ցանկանում պատերազմել Եվրոպայի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ բոլորի համար ակնհայտ է դարձել՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն անհնար է։ Նրա խոսքով՝ հույս ունի, որ նրանք, ովքեր ձգտում են Ռուսաստանի «ռազմավարական պարտությանը», կգիտակցեն իրականությունը և կհասկանան, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում սեփական քաղաքացիներին վերաբերվում է որպես «ծախսվող նյութի»։ Նա նշել է, որ Կիևը ռազմաճակատ չի ուղարկում մոտիվացված ազգայնականներին, այլ այնտեղ է ուղարկում հարկադրաբար մոբիլիզացված քաղաքացիներին։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերում դասալքվածների թիվը հասնում է կես միլիոնի կամ նույնիսկ ավելիի։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները։ Նրա խոսքով՝ նոր բանակցությունների նպատակը պետք է լինի Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Պուտինը նշել է, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կհետևի Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի զարգացմանը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե հանդես է եկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և այժմ էլ պատրաստ է բանակցել ու ելքեր փնտրել Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակից։ Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է օգնել պայմանավորվել Դոնբասի հետ, սակայն Կիևն ընտրել է ռազմական ճանապարհը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը պետք է լինի վերջնական խաղաղության հասնելը և Ռուսաստանի անվտանգության ապահովումը։ Նա հայտնել է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ պայմանավորվել է վերսկսել եռակողմ շփումները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերը քննարկելու համար՝ հակամարտության կարգավորման վերջնական համաձայնության հասնելուց հետո։ —00—ՍՊ The post Պուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի կորցրած տարածքները ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանում Բելգրադ
24TV / 24News / 7 minutes ago

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
24TV / 24News / 15 minutes ago

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
24TV / 24News / 22 minutes ago

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
168 Jham / 3 minutes ago

Արգելված է թուրքերի հետ ամուսնանալը. հայագետ
Pastinfo / 3 minutes ago

Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել Բելառուսի զինվшծ ուժերի ղեկավար կազմում
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

WSJ․ Թրամփը Մասկին պահանջել է վերականգնել Կիևի հասանելիությունը Starshield համակարգին
Shant News / 7 minutes ago