ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկայի օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և լոգիստիկ կենտրոնների գործունեությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:Բացի այդ, հարվածներ են հասցվել նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին, որոնք ներգրավված են եղել Ուկրաինա ռազմական բեռների առաքման գործընթացում:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։