ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի ցանկացել հստակ մեկնաբանել՝ արդյոք մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններին։ «Ես պարզապես չեմ խոսում այդ մասին», — India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է Ռուբիոն՝ հարցին, թե արդյոք առաջադրելու է իր թեկնածությունը։ «Այս պահին ես երկու պաշտոն եմ զբաղեցնում, և դրանք խլում են իմ ամբողջ ժամանակն ու էներգիան», — հավելել է նա։ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղարն է, այլև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2028 թվականին։ Օրենքի համաձայն՝ Թրամփը չի կարող առաջադրվել, քանի որ նախագահի պաշտոնում նրա ներկայիս ժամկետն արդեն երկրորդն է։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը նախագահի պաշտոնավարումը սահմանափակում է երկու ժամկետով։ Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս Ռուբիոյին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նշել են որպես հանրապետականների ամենահավանական թեկնածուներ նախագահի պաշտոնի համար։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուբիոյին և Վենսին համարում է իր նախագահական ժամկետից հետո երկիրը ղեկավարելու իդեալական թեկնածուներ։ Նա նաև համոզմունք էր հայտնել, որ նրանց միասնական մասնակցությունը 2028 թվականի ընտրություններին անհաղթելի կլիներ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չէր հստակեցրել, թե նրանցից յուրաքանչյուրին ինչ պաշտոնում կցանկանար տեսնել։ Վենսն իր հերթին չէր բացառել, որ 2028 թվականին կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուբիոն չի հստակեցրել՝ կմասնակցի՞ արդյոք 2028-ի նախագահական ընտրություններին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 31 minutes ago

Հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 59 minutes ago

Բրիտանացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողանալու համար
Shant News / 1 hour ago

Ուսանողական վիզան կարող է չեղարկվել ուսումը կիսատ թողնելու կամ դասերից բացակայելու դեպքում․ ԱՄՆ դեսպանատուն
Shant News / 1 hour ago
Related coverage

Սահմանը հատած ադրբեջանցուն ՀՀ-ն կվերադարձնի. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում. #ՈւՂԻՂ
ABC Media / 13 minutes ago

Էկոակտիվիստների հանրային ակցիան Երևանում` #ուղիղ
Pastinfo / 13 minutes ago

Հանրային քննարկում՝ նվիրված բնապահպան իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին. ՈՒՂԻՂ
Aravot / 18 minutes ago

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման հանրային ակցիան՝ ՈՒՂԻՂ
Aravot / 40 minutes ago