ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի ցանկացել հստակ մեկնաբանել՝ արդյոք մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններին։ «Ես պարզապես չեմ խոսում այդ մասին», — India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է Ռուբիոն՝ հարցին, թե արդյոք առաջադրելու է իր թեկնածությունը։ «Այս պահին ես երկու պաշտոն եմ զբաղեցնում, և դրանք խլում են իմ ամբողջ ժամանակն ու էներգիան», — հավելել է նա։ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղարն է, այլև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2028 թվականին։ Օրենքի համաձայն՝ Թրամփը չի կարող առաջադրվել, քանի որ նախագահի պաշտոնում նրա ներկայիս ժամկետն արդեն երկրորդն է։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը նախագահի պաշտոնավարումը սահմանափակում է երկու ժամկետով։ Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս Ռուբիոյին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նշել են որպես հանրապետականների ամենահավանական թեկնածուներ նախագահի պաշտոնի համար։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուբիոյին և Վենսին համարում է իր նախագահական ժամկետից հետո երկիրը ղեկավարելու իդեալական թեկնածուներ։ Նա նաև համոզմունք էր հայտնել, որ նրանց միասնական մասնակցությունը 2028 թվականի ընտրություններին անհաղթելի կլիներ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չէր հստակեցրել, թե նրանցից յուրաքանչյուրին ինչ պաշտոնում կցանկանար տեսնել։ Վենսն իր հերթին չէր բացառել, որ 2028 թվականին կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Ռուբիոն չի հստակեցրել՝ կմասնակցի՞ արդյոք 2028-ի նախագահական ընտրություններին

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Shant News
Related coverage

Մահացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
168 Jham / 23 minutes ago

"We must be ready for our golden age when Turkey is partitioned," Artak Sargsyan.
Noyan Tapan TV / 25 minutes ago

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
PanArmenian / 27 minutes ago

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում երկու զոհ և ավելի քան 30 վիրավոր կա
Azatutyun / 28 minutes ago



