shantnews.am Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:33-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Նագչու պրեֆեկտուրայից 201 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ The post Տիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել | shantnews.am appeared first on Infocom .