shantnews.am Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 2700-ի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը՝ Փարիզի տարածաշրջանի Էսոն դեպարտամենտում գտնվող Ֆլերի-Մերոժիի քրեակատարողական կենտրոնի մոտ։ «2700 ձերբակալություն է իրականացվել, որոնցից 217 անձ շաբաթ օրվանից կալանքի տակ է վերցվել»,- Դարմանենի խոսքերը մեջբերում է Le Parisien թերթը։ Նախարարի խոսքով՝ կալանավորվածների կեսը նախկինում դատված չի եղել։ «Իրականում չափազանց խիստ միջոցներ են ձեռնարկվել»,- նշել է Դարմանենը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ֆրանսիայում անկարգություններից հետո 2700 մարդ է ձերբակալվել | shantnews.am appeared first on Infocom .