factor.am Ադրբեջանի Նարդարան բնակավայրում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով 88 մարդ է ձերբակալվել, նրանց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին ադրբեջանական անկախ Qəzetçi-ին հայտնել է «Մահմեդական միասնություն» շարժման եվրոպական ներկայացուցչության ակտիվիստ Ալամդար Բունյաթովը։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք ենթարկվել են վարչական կալանքի, իսկ մեծ մասի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բունյաթովը հայտնել է, որ Նարդարանում խուզարկություններն իրականացնում է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը։ «Ոստիկանությունը շատ դաժան է վարվում բնակիչների հետ։ Նրանք ճնշման տակ են։ Ոստիկանությունը զգուշացրել է ձերբակալվածների հարազատներին, որ եթե նրանք տեղեկացնեն լրատվամիջոցներին, ապա կալանքի տակ գտնվող իրենց հարազատները կենթարկվեն կտտանքների»,- ասել է նա։ Հաղորդվում է, որ ձերբակալվածները և նախնական կալանքի տակ գտնվողները զրկված են պաշտպանության իրավունքից։ «Նրանք անկախ փաստաբաններ չունեն։ Նրանց ընտանիքները չեն տեղեկացվել պետության կողմից փաստաբաններ տրամադրելու մասին։ Այս պատճառներով դժվար է տեղեկություններ ստանալ ձերբակալվածների մասին»,- ընդգծել է Բունյաթովը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել | factor.am appeared first on Infocom .