armenpress.am Հազարավոր երիտասարդներ երթով անցել են Վիեննայի կենտրոնական փողոցներով՝ բողոքելով համալսարանների ֆինանսավորման կրճատումների դեմ։ Համալսարանների ֆինանսավորման կրճատումների դեմ լայնածավալ ցույցը մեկնարկել է Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ։ Հանրահավաքից հետո ուսանողները երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ցուցարարների պատճառով երթևեկությունը սահմանափակվել է, ինչը հանգեցրել է խցանումների։ Ոստիկանական մեքենաներն ուղեկցել են ցուցարարների շարասյուները։ Ըստ կազմակերպիչների՝ ցույցին մասնակցել է մոտ 20 000 մարդ։ Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ և պարզել պաստառներ՝ պահանջելով կրթության և գիտության ֆինանսավորման կրճատումներ չանել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am appeared first on Infocom .