Չեխ թենիսիստուհի Կարոլինա Մուխովան դարձել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա Ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցը: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աշխարհի 10-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկը Նինբոյում (Չինաստան) ընթացող WTA շարքի մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղում վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից: WTA Finals-ում այս տարի հանդես կգան նաև Ելենա Ռիբակինան (Ղազախստան), Արինա Սաբալենկան (Բելառուս), Միրա Անդրեևան (Ռուսաստան), Ջեսիկա Պեգուլան, Կոկո Գաուֆը (երկուսն էլ՝ ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Լինդա Նոսկովան (Չեխիա)։ Տարվա Ամփոփոիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 8-15-ը Ինդիան Ուելսում (ԱՄՆ):