Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ռուսաստանի հասցեին կեղծ հայտարարություններ տարածելու մեջ։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ ընտրությունների նախաշեմին Նեթանյահուն նախընտրել է Ռուսաստանի հասցեին հրապարակային մեղադրանքներ հնչեցնել՝ համապատասխան ոլորտային երկխոսության փոխարեն։ ՌԴ ԱԳՆ-ն նրա հայտարարությունները համեմատել է ԱՄՆ ընտրություններին ռուս հաքերների միջամտության մասին պնդումների հետ՝ դրանք նույնպես որակելով որպես սուտ։ —00—ՍՊ The post ՌԴ ԱԳՆ-ն Նեթանյահուին մեղադրել է Ռուսաստանի հասցեին ստեր տարածելու մեջ appeared first on 24News .