Արման Սարոյանի՝ նախկինում Գևորգ եպիսկոպոսի հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։ Դատարանն արձանագրել է, որ եպիսկոպոսի և Եկեղեցու հարաբերությունները աշխատանքային չեն, իսկ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն են։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի գնահատմամբ՝ այս որոշումը կարող է նշանակություն ունենալ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի նկատմամբ հարուցված քրեական գործի համար։ Մայր Աթոռի պաշտպանական կողմն արդեն միջնորդություններ է ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Ինչո՞ւ է քաղաքացիական գործի այս որոշումը կարևոր, և ի՞նչ կարող է փոխվել Կաթողիկոսի ու եպիսկոպոսների քրեական գործով։ Հրատապ լուրերը՝ https://t.me/abcmediaarm Ունեք բացառիկ տեղեկություն, ֆոտո կամ վիդեո, ուղարկե՛ք՝ https://t.me/abcmedia_official_bot Գովազդի համար՝ +374 (95) 50 01 04 ABC Media-ն գործակցում է «Ֆոտոլուրի» հետ։ ABC Media-ի տեսանյութերն օգտագործելիս հղումը պարտադիր է: