Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն ուրբաթ Ստամբուլում կհանդիպեն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի ու Եգիպտոսի իրենց գործընկերների հետ՝ տարածաշրջանային հակամարտությունների և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը, հայտնում է AFP-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ Հանդիպումը կհյուրընկալի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Սա առաջին հանդիպումն է, որը մեկտեղելու է եվրոպական երեք երկրներին՝ հայտնի որպես E3, և նոր ձևավորված R4 խմբին, որի կազմում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Եգիպտոսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օրակարգում են պաղեստինյան հարցը, Եմենում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ջանքերը։ «Յոթ երկրներն առաջին անգամ կհանդիպեն R4+E3 ձևաչափով՝ Թուրքիայի նախաձեռնությամբ»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ նրանք կուսումնասիրեն «համագործակցության և համակարգման այն հնարավորությունները, որոնք առաջիկա ժամանակահատվածում կարող են գործնականում կիրառվել»։ Ակնկալվում է, որ Ֆիդանը միջազգային հանրությանը կոչ կանի ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ կապված բնակավայրերի ընդլայնման և այն բանի հետ, ինչը աղբյուրը բնութագրել է որպես «վերաբնակիչների ահաբեկչության խրախուսում»։ Նա նաև աջակցություն կհայտնի Եմենի հութիների հարձակումների պայմաններում Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովմանը և կընդգծի Հորմուզի ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով նավարկության ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Ուկրաինայի հարցով ակնկալվում է, որ Ֆիդանը կրկին կներկայացնի Թուրքիայի «նախազգուշացումներն ու առաջարկները», որոնք նպատակ ունեն կանխել պատերազմի տարածումը դեպի Սև ծով և վերջ դնել խաղաղ բնակիչների զոհվելուն։ E3 ձևաչափը ձևավորվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ջանքերը համակարգելու նպատակով։ R4 ձևաչափը ստեղծվել է այս տարի՝ միավորելով Եգիպտոսը Մեքքայի պաշտպանության համաձայնագրի երեք ստորագրողների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան հյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
Factor.am / 1 hour ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 1 hour ago

Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
Factor.am / 1 hour ago

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
Factor.am / 2 hours ago
Related coverage

Սահմանը հատած ադրբեջանցուն ՀՀ-ն կվերադարձնի. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում. #ՈւՂԻՂ
ABC Media / 12 minutes ago

Էկոակտիվիստների հանրային ակցիան Երևանում` #ուղիղ
Pastinfo / 12 minutes ago

Հանրային քննարկում՝ նվիրված բնապահպան իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին. ՈՒՂԻՂ
Aravot / 17 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 30 minutes ago