Դատարանը դեռ ամիսներ առաջ որոշել էր՝ Ավանի թիվ 57 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը կվերադառնա իր հաստիքին։ Իսկ խնդրի ակունքները քաղաքական էին․ մամուլը գրել էր, որ 2024 թվականին մանկապարտեզում ստեղծվել էր լարված իրավիճակ՝ ՔՊ-ական, այն ժամանակ դեռ ոչ պատգամավոր Ջուլիետա Ազարյանի միջամտությունից հետո։