Վոլոդիմիր Զելենսկին անընդունելի և սխալ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, որ Միացյալ Նահանգներում դիզելի գինը բարձրանում է ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների պատճառով: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է էներգետիկ հրադադարի Թրամփի առաջարկը, սակայն թանկացման համար մեղադրում է իրեն, ոչ թե Պուտինին: Նրա պնդմամբ՝ վառելիքի գնի բարձրացման պատճառը իրավիճակն է Հորմուզի նեղուցում, որտեղ արգելափակված է մեծ քանակությամբ դիզելային վառելիք: Նա նշել է նաև, որ Թրամփից հակաօդային պաշտպանության հրթիռներ է խնդրել, որոնց համար կվճարի Եվրոպան, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է դրանք տրամադրել՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով: Զելենսկին նաև համոզմունք է հայտնել, որ Թրամփը կարող է շատ հեշտությամբ Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դժվարացել է ասել, թե ինչու դա տեղի չի ունենում: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս ռազմաճակատի գծում՝ նշելով, որ դա պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը վառելիքի թանկացման համար մեղադրում է ոչ թե Պուտինին, այլ ինձ․ Զելենսկի
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցում
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի նվաճեց՝ Դենիսին հաղթելով ժամկետից շուտ
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Հիտլերի պատմական հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

ԻՀՊԿ-ն պնդում է՝ ԱՄՆ ուժերը հեռացել են Պարսից ծոցից
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago
Related coverage

ВС РФ нанесли удары по портам Одессы и Черноморска - Минобороны
Sputnik Armenia / 18 minutes ago

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
24TV / 24News / 33 minutes ago

Превратить «блеф» в реальность: вызов брошен
Aravot / 42 minutes ago

В Армении составят "карту всего" в стране - кому она будет доступна
Sputnik Armenia / 46 minutes ago