Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ գործարքը կարող է բարելավել իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք շարունակում ենք խիստ մտահոգված լինել և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Մենք նաև գիտակցում ենք, թե ինչ ազդեցություն է այն թողնում համաշխարհային տնտեսության վրա՝ ի լրումն այն իրավիճակի, որին ականատես ենք լինում Հորմուզի նեղուցում և ավելի ու ավելի՝ Կարմիր ծովում», — ասել է Ռուբիոն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարման գործարքը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը խելամիտ որոշում է կայացրել՝ կարճ ժամանակով համաշխարհային շուկաներին լրացուցիչ էներգակիրների հասանելիությունն ապահովելու համար։ Դա օգուտ կբերի ոչ միայն մեզ։ Իհարկե, դա ձեռնտու է ԱՄՆ-ին, սակայն դիզելային վառելիքի գները շարունակում են բարձր մնալ ամբողջ աշխարհում», — հավելել է Ռուբիոն։ Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավթամթերքի մատակարարումները։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթի ու նավթամթերքի մատակարարումները շարունակելու պատրաստակամությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուբիոն՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզվառելիքի գործարքի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայտնի են կանանց ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները․ WTA
Shant News / 17 minutes ago

SHANTNEWS
Shant News / 27 minutes ago

Երուսաղեմում կտրուկ աճել է հայերի վրա հարձակումների թիվը. Իսրայելի վարչապետն այդ կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել
Shant News / 36 minutes ago

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ԱԺ ընտրությունների արդյունքները
Shant News / 47 minutes ago
Related coverage

ՌԴ մարզերի երկնքում մեկ օրում 49 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել
168 Jham / 11 minutes ago

ՀԱՐԳԵ՛Ք ՎԵՀԱՓԱՌԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 12 minutes ago

Զելենսկին հայտնել է ռուս-ամերիկյան բանակցություններից հետո սպասվող քայլերի մասին
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

ՌԴ ԱԳՆ-ն Նեթանյահուին մեղադրել է Ռուսաստանի հասցեին ստեր տարածելու մեջ
24TV / 24News / 16 minutes ago