Մասիսի քաղաքապետի՝ Քպ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։ Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի Քպ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։ Հովհաննես Հակոբյանը, իր հերթին, ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ հեռախոսը երեխային կնվիրի ընտրություններից հետո՝ պնդելով, որ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։ Ըստ Քրեական օրենսգրքի՝ ընտրությունները պաշտոնապես նշանակվելուց հետո, մինչև քվեարկության արդյունքներն ամփոփելը, եթե թեկնածուն որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին որևէ ծառայություն կամ ապրանք է խոստանում պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: The post Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մասիսի քաղաքապետի քպ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Azg / 7 hours ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Azg / 8 hours ago
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով
Azg / 8 hours ago

Այնուամենայնիվ, չվախենալ ճշմարտությանն ուղիղ նայելուց. Արման Աբովյան
Azg / 10 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Aravot / 2 hours ago

Armenia continues to weigh competing proposals on a new nuclear facility from Washington and Moscow
CivilNet / 6 hours ago

U.S. officials arrive in Yerevan for nuclear energy talks
CivilNet / 6 hours ago

«Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․Վիլենան՝ ամուսնու կորստի,ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago