Ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի հրապարակած՝ Ifop-ի հարցման համաձայն՝ Ֆրանսիայի աջակողմյան Ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կարող է համոզիչ հաղթանակ գրանցել 2027 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում։ Երկրորդ փուլում նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ, կախված նրանից, թե ով կհայտնվի մրցապայքարում, կարող է կազմել 12-36 տոկոսային կետ։Ըստ հարցման՝ առաջին փուլում Լը Պենը կարող է ստանալ ձայների 34-38 տոկոսը՝ մոտակա մրցակցին գերազանցելով 18-22 տոկոսային կետով։ Անհնազանդ Ֆրանսիա ծայրահեղ ձախակողմյան կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը կարող է հավաքել 15-20 տոկոս ձայն։ Սոցիալիստ Ռաֆայել Գլյուքսմանը և նախկին վարչապետ, Լը Հավրի քաղաքապետ Էդուար Ֆիլիպը, որը ներկայացնում է աջ կենտրոնամետ Հորիզոններ կուսակցությունը, կարող են ստանալ 12-16-ական տոկոս։ Ընդ որում՝ Գլյուքսմանի դիրքերը փոքր-ինչ ավելի ամուր են թվում։ Երկրորդ փուլում Լը Պենը հարցման մեջ դիտարկված բոլոր մրցակիցներից առաջ է։ Նրա մրցակիցներից առավել մոտ արդյունքը կարող է գրանցել Ֆիլիպը։ Այս դեպքում Ազգային միավորում կուսակցության թեկնածուն կարող է ստանալ ձայների 56 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ 44 տոկոսը։ Եթե երկրորդ փուլում Լը Պենի մրցակիցը լինի Մելանշոնը, ապա տարբերությունը կարող է հասնել 36 տոկոսային կետի՝ 68 տոկոս՝ 32 տոկոսի դիմաց։ Հարցման արդյունքներն արտացոլում են հասարակական տրամադրությունները՝ անցած հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին, որոնք շատ դեպքերում վերածվել են լայնածավալ անկարգությունների։ Արևմտյան լրատվամիջոցները նշել են, որ ջարդարարությունների մասնակիցների թվում եղել են ներգաղթյալներ, ինչպես նաև այլ երկրներից ժամանածների երեխաներն ու թոռները։ Լը Պենը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման օգտին, մինչդեռ Ֆրանսիայի իշխանությունները կողոպուտների և ջարդերի պատասխանատվությունը վերագրել են ծայրահեղ ձախակողմյան ուժերի ներկայացուցիչներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մարին Լը Պենը կարող է առաջատար դիրք զբաղեցնել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի հրապարակած՝ Ifop-ի հարցման համաձայն՝ Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կարող է համոզիչ հաղթանակ գրանցել 2027 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում։ Երկրորդ փուլում նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ, կախված նրանից, թե ով կհայտնվի մրցապայքարում, կարող է կազմել 12-36 տոկոսային կետ։Ըստ հարցման՝ առաջին փուլում Լը Պենը կարող է ստանալ ձայների 34-38 […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

ԵԱՏՄ զեկույցը տնտեսական ճգնաժամի մասին է վկայում #abcmedia
ABC Media / 2 hours ago

Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու սցենար է քննարկվում #abcmedia
ABC Media / 3 hours ago

Բողոքի թեժ ալիք ու բախումներ՝ Ֆրանսիայում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ
ABC Media / 4 hours ago

Կուզեի` հայ կինն իրեն ավելի շատ սիրեր #abcmedia #abcինտերվյու
ABC Media / 4 hours ago



