«National Geographic» ամսագիրը Հայաստանը ներառել է աշխարհի 25 լավագույն զբոսաշրջային ուղղություններն ընդգրկող՝ Best of the World 2027 ցանկում։ Հրատարակության փորձագետները բարձր են գնահատել երկրի յուրահատուկ բնությունը, հնագույն վանքերն ու հետիոտնային երթուղիների զարգացած ցանցը։ Ճանապարհորդներին առաջարկվող հիմնական ուղղությունների շարքում են Անդրկովկասյան արահետը, որը ձգվում է Մեղրիից մինչև «Արփի լիճ» ազգային պարկ, Տաթևի վանական համալիրը, Արենիի գինեգործարանները, Գեղամա լեռները, ինչպես նաև Դիլիջանի և Լոռու տարածաշրջանները։ «National Geographic»-ում ընդգծել են, որ մինչև 2027 թվականը Հայաստանում ճանապարհորդություններն ավելի հարմարավետ կդառնան՝ զբոսաշրջային ծառայությունների արդիականացման, նոր երթուղիների ստեղծման և թվային քարտեզների ներդրման շնորհիվ։ The post «National Geographic»-ը Հայաստանը ներառել է աշխարհի 25 լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում appeared first on Alphanews .