Եվրասիական տնտեսական միությունը կբարձրացնի թեթև արդյունաբերության արտադրանքի և էլեկտրոնիկայի որոշ տեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Որոշումն ընդունվել է ներմուծման գների նվազման հետևանքով մատակարարումների ծավալների աճով պայմանավորված։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ միջոցառման նպատակն է պաշտպանել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող արտադրությունները, պահպանել աշխատատեղերը, ինչպես նաև զարգացնել արդյունաբերական համագործակցությունն ու ներմուծման փոխարինումը։ —00—ՍՊ The post ԵԱՏՄ-ն կբարձրացնի հագուստի և էլեկտրոնիկայի որոշ տեսակների ներմուծման մաքսատուրքերը appeared first on 24News .