Freedom House-ի 2026 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը և հայտնվել է «մասամբ ազատ» կատեգորիայում։ Տեղեկության համաձայն` ամերիկյան կազմակերպությունը փոխել է Վրաստանի կատեգորիան առցանց ակտիվիզմի սահմանափակումների հետևանքով։ Freedom House-ի համաձայն՝ Վրաստանում համացանցի ազատության ինդեքսը 100-ից 68 միավոր է։ Այս միավորներով երկիրը հայտնվել է «մասամբ ազատ» համացանց ունեցող երկրների կատեգորիայում։ Նախորդ գնահատման համաձայն՝ Վրաստանը պատկանում էր «ազատ» համացանց ունեցող երկրների շարքին։ —00—ՍՊ The post Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը appeared first on 24News .