Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» խորագրով հայ-վրացական գիտաժողովի բացման արարողությունը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Գևորգ Ղարիբջանյանը նշել է, որ քննարկվող թեմաներն ու ներկայացվող զեկույցները կարևոր նշանակություն ունեն ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձևավորված սփյուռքի պատմամշակութային և սոցիալ-հոգեբանական խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից։ Նա ընդգծել է նաև համայնքների ինքնակազմակերպման առանձնահատկությունների ուսումնասիրության կարևորությունը՝ ներքին և արտաքին միգրացիայի պայմաններում, ինչպես նաև լեզվամշակութային ինքնության պահպանման և էթնոմշակութային վերարտադրության ոլորտներում առկա մարտահրավերները։ Անդրադառնալով Վրաստանի հայ համայնքին՝ Գևորգ Ղարիբջանյանը կարևորել է նրա դերը երկու եղբայրական ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում՝ ընդգծելով նաև հայ համայնքի ներդրումը Վրաստանի տարբեր ոլորտների զարգացման մեջ։ Գրառումը Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է «Ժամանակակից սփյուռքը․ ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» հայ-վրացական գիտաժողովը appeared first on .