Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, Ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլիի, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, մասնակցել է զբաղվածության ֆորումին։ Ֆորումն անցկացվել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, որտեղ ներկայացված են եղել շուրջ 30 կազմակերպություններ՝ ավելի քան 200 թափուր աշխատատեղերով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել անմիջականորեն հանդիպելու գործատուներին, ծանոթանալու առաջատար ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ և տեղեկանալու առկա թափուր աշխատատեղերի մասին։ Զբաղվածության ֆորումն իրականացվել է Զբաղվածության խթանման պետական գործակալության, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի և «Երիտասարդություն՝ ձեռներեցություն գյուղական զարգացման համար» ծրագրի համագործակցությամբ։ Ֆորումի նպատակն է կապ հաստատել տեղական գործատուների և աշխատանք փնտրողների միջև, նպաստել ուսանողների կարիերայի զարգացմանը և ընդլայնել տարածաշրջանում զբաղվածության հնարավորությունները։ Գրառումը Ախալցխայում անցկացվել է զբաղվածության ֆորում․ ներկայացվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ախալցխայում անցկացվել է զբաղվածության ֆորում․ ներկայացվել է ավելի քան 200 թափուր աշխատատեղ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Sakharov Prize awarded to International Criminal Court
Akhaltskha.net / 6 hours ago

«Տաո» ռեգբիի ակումբը հաղթանակ է տարել «Շավ Բաստիոնի» դեմ խաղում
Akhaltskha.net / 12 hours ago

Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը
Akhaltskha.net / 12 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին
Akhaltskha.net / 12 hours ago
Related coverage

Ախալքալաքում առաջին դասարանցիները տնկեցին իրենց «առաջին տնկին»
JNEWS / Oct 23

საქართველომ ერთწლიანი შეჩერების შემდეგ რუსეთთან ურთიერთობების საკითხებში ახალი სპეციალური წარმომადგენელი დანიშნა
JNEWS / Oct 22

Վրաստանի իշխանությունները խոստանում են մինչև 2030 թվականը կառուցել քառուղի ավտոմայրուղի՝ մինչև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները
JNEWS / Oct 21

Կոբախիձեն ԵՄ-ին առաջարկել է հրապարակային երկխոսություն և նախապես հիասթափվել է Եվրահանձնաժողովի նոր զեկույցից
JNEWS / Oct 18