Էդմոն Մարուքյանը՝ սահմանադրական փոփոխությունների և արտահերթ ընտրությունների հնարավոր սցենարների մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, վերլուծելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների և հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, կարծում է, որ իշխանությունը կարող է արտահերթ ընտրությունների հնարավորությունն օգտագործել որպես ճնշման միջոց՝ խորհրդարանում սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայներն ապահովելու նպատակով։ Մարուքյանի գնահատմամբ՝ եթե այդ ճանապարհով չհաջողվի անհրաժեշտ ձայներ ստանալ, իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների՝ հենվելով տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ ունեցած ազդեցության վրա։ Նրա խոսքով՝ սպասվող քաղաքական գործընթացներում կարևոր դեր են ունենալու սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և եվրոպական ինտեգրման թեմաները։ Մարուքյանը նաև մտահոգություն է հայտնում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանության ընդդիմախոսները կարող են ներկայացվել որպես խաղաղության և պետականության հարատևության դեմ հանդես եկող ուժեր։ Մարուքյանը պահանջել է հրավիրել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ և հրապարակել սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ դրա բովանդակությանն ու ընթացիկ փուլին ծանոթանալու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ․ Մարուքյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից հրադադար կհաստատվի
A1plus / 4 hours ago

Օրացույց․ 23-ը հոկտեմբերի․ Քոչարյան․ «ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը» (տեսանյութ)
A1plus / 4 hours ago

Կարևորվել է Հայաստանի և GEF-ի գործընկերությունը
A1plus / 5 hours ago

Հրաժեշտ մտավորականին․ հարազատներն ու գործընկերները հիշում են նրան (տեսանյութ)
A1plus / 6 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 1 hour ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 3 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 3 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 3 hours ago