Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Աշտարակ միլկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Դրոյի 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված Կաթնաշոռ դասական 9%, 500գ արտադրատեսակի նմուշը՝ Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ և ԱՑԽՄ ցուցանիշներով, իսկ Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով, չեն համապատասխանել Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Կաթնաշոռ դասական 9%, 500գ և Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: