Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Եվրամիությունը պետք է շարունակի ընդլայնվել՝ ամրապնդելու իր ինքնիշխանությունն ու դիրքերը աշխարհում։ «Մենք ձգտում ենք պահպանել ԵՄ ընդլայնման այս դինամիկան։ Եվրամիությունը պետք է աճի, եթե ցանկանում է աշխարհում ամրապնդել իր ինքնիշխանությունը և ընկալվել որպես հզոր ուժ»,- ասել է Մերցը Չեռնոգորիայում՝ այսպես կոչված Բեռլինի գործընթացի շրջանակում անցկացված գագաթնաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։ Կանցլերի խոսքերը փոխանցել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Միաժամանակ Մերցն ընդգծել է, որ եվրոպական ինտեգրման «քաղաքական կամքը պետք է բխի հենց տարածաշրջանից»։ Բեռլինի գործընթացը մեխանիզմ է, որի նպատակն է աջակցել Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի և չճանաչված Կոսովոյի եվրոպական ինտեգրմանը։ Այն նախաձեռնել է Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը՝ 2014 թվականին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մերց․ ԵՄ-ն պետք է ընդլայնվի՝ որպես «հզոր ուժ» ընկալվելու համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայտնի են կանանց ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները․ WTA
Shant News / 17 minutes ago

SHANTNEWS
Shant News / 26 minutes ago

Երուսաղեմում կտրուկ աճել է հայերի վրա հարձակումների թիվը. Իսրայելի վարչապետն այդ կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել
Shant News / 36 minutes ago

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ԱԺ ընտրությունների արդյունքները
Shant News / 47 minutes ago
Related coverage

ՌԴ մարզերի երկնքում մեկ օրում 49 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել
168 Jham / 11 minutes ago

ՀԱՐԳԵ՛Ք ՎԵՀԱՓԱՌԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 12 minutes ago

Զելենսկին հայտնել է ռուս-ամերիկյան բանակցություններից հետո սպասվող քայլերի մասին
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

ՌԴ ԱԳՆ-ն Նեթանյահուին մեղադրել է Ռուսաստանի հասցեին ստեր տարածելու մեջ
24TV / 24News / 15 minutes ago