Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Եվրամիությունը պետք է շարունակի ընդլայնվել՝ ամրապնդելու իր ինքնիշխանությունն ու դիրքերը աշխարհում։ «Մենք ձգտում ենք պահպանել ԵՄ ընդլայնման այս դինամիկան։ Եվրամիությունը պետք է աճի, եթե ցանկանում է աշխարհում ամրապնդել իր ինքնիշխանությունը և ընկալվել որպես հզոր ուժ»,- ասել է Մերցը Չեռնոգորիայում՝ այսպես կոչված Բեռլինի գործընթացի շրջանակում անցկացված գագաթնաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։ Կանցլերի խոսքերը փոխանցել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Միաժամանակ Մերցն ընդգծել է, որ եվրոպական ինտեգրման «քաղաքական կամքը պետք է բխի հենց տարածաշրջանից»։ Բեռլինի գործընթացը մեխանիզմ է, որի նպատակն է աջակցել Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի և չճանաչված Կոսովոյի եվրոպական ինտեգրմանը։ Այն նախաձեռնել է Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը՝ 2014 թվականին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մերց․ ԵՄ-ն պետք է ընդլայնվի՝ որպես «հզոր ուժ» ընկալվելու համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 5 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 5 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 5 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 4 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 4 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 4 hours ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 4 hours ago