Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը (TKP) Անկարայում բողոքի երթ է կազմակերպել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի դեմ։ Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այս համաձայնագիրը կարող է Թուրքիան ներքաշել տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես՝ Եմենի ճգնաժամի մեջ։ Նրանք դեմ են արտահայտվել երկրի երիտասարդներին օտար պետությունների շահերի համար պատերազմի ուղարկելու գաղափարին։ Երթի մասնակիցները վանկարկել են «Մենք չենք լինի ԱՄՆ-ի զինվորը», «Չենք լինի Իսրայելի զինվորը», «Չենք լինի սաուդցիների զինվորը» և «Այս երկիրն ու ժողովուրդը չեն վաճառվում» կարգախոսները։ Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ալի Ուֆուք Արըքանը նշել է, որ փաստաթուղթը խորհրդարան ներկայացվելու դեպքում վճռորոշ է լինելու պատգամավորների դիրքորոշումը։ Կուսակցությունն արդեն նամակ է հղել բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով դեմ քվեարկել համաձայնագրին։ «Այս երկիրն ու ժողովուրդը մեկ երիտասարդ անգամ չեն զոհաբերի օկուպանտների ու մարդասպանների համար», – հայտարարել է Արըքանը։ Ermenihaber —00—ՍՊ The post Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի appeared first on 24News .