54 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Գիորգի Նեմսաձեն։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Դավիթ Օքիտաշվիլին։ Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Ինչ վերաբերում է նախկին ավագի կենսագրությանը․ 1988-1991 և 1993-1995 թվականներին խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», 1991-1992 թվականներին՝ Լանչխութիի «Գուրիայում», 1992-1993 թվականներին՝ Թբիլիսիի «Շևարդենիում»։ Հանդես է եկել նաև գերմանական «Համբուրգում», թուրքական «Տրաբզոնսպորում», շվեյցարական «Գրասհոփերսում», իտալական «Ռեջանայում», Թբիլիսիի «Լոկոմոտիվում», եղել է շոտլանդական «Դանդիի» ավագը, իսկ կարիերան ավարտել է «Դինամոյում»։ 1992-2004 թվականներին Վրաստանի ազգային հավաքականում անցկացրել է 69 հանդիպում, որոնցից 42-ում եղել է ավագի թևկապով։ 2011 թվականի մարտին նշանակվել է Թբիլիսիի «Դինամոյի» մարզական տնօրեն, սակայն մեկուկես տարի անց հեռացել է ակումբից և անցել մարզչական գործունեության։ 2017 թվականից եղել է Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը, որտեղ մարզել է Խվիչա Կվարացխելիային և նրա սերնդակիցներին։ Վերջին անգամ՝ 2020-2021 թվականներին, եղել է «Դինամո Թբիլիսիի» գլխավոր մարզիչը։ The post 54 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Գիորգի Նեմսաձեն appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
54 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Գիորգի Նեմսաձեն
54 տարեկան հասակում մահացել է Վրաստանի... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Լարիի փոխարժեքն այսօր
AliQ Media / 10 hours ago

Մակա Բոճորիշվիլին Բաթումիում հյուրընկալել է Ուզբեկստանի ԱԳ նախարար
AliQ Media / 10 hours ago

«Հարցը դեռ ուսումնասիրվում է»․ Օմբուդսմենի աշխատակազմը՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման հայցի մասին
AliQ Media / 10 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
AliQ Media / 10 hours ago
Related coverage

Ախալքալաք-Կարծախ ճանապարհին երթևեկությունը կրկին պարալիզացված է, այս անգամ՝ քաղաքի մոտ
JNEWS / 8 hours ago

Россия готовит новые диверсии для дестабилизации Европы: ГУР
Akhaltskha.net / 9 hours ago

რუსთაველის სკვერის მშენებლობა დასასრულს უახლოვდება, თუმცა საკანალიზაციო სისტემის პრობლემა კვლავ რჩება
JNEWS / 9 hours ago

В Черном море затонуло судно, вероятно, пораженное дроном; есть погибший и пропавшие без вести
Akhaltskha.net / 10 hours ago