Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի Euronews-ի կազմակերպած ընդլայնման գագաթնաժողովին։ Բացի այդ, նոյեմբերի 15-16-ին Բրյուսելում կանցկացվի անմիջապես Եվրոհանձնաժողովի կողմից կազմակերպվող ընդլայնման ֆորումը, որին Վրաստանի իշխանությունը, ինչպես նախորդ տարի, հրավիրված չէ։ Euronews-ի գագաթնաժողովին մասնակցում են քաղաքական լիդերներ, փորձագետներ և բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Բանավեճերը հեռարձակվելու են ուղիղ եթերով Euronews-ի լսարանի համար։ Միջոցառման քննարկման հիմնական թեման կլինի այն, թե ինչ կարող է նշանակել ընդլայնման հաջորդ փուլը Եվրոմիության և նրա պոտենցիալ անդամների համար։ Քննարկումը կենտրոնացած կլինի թեկնածու երկրների առաջընթացի, երկու կողմերից պահանջվող բարեփոխումների, պարտավորությունների և ինստիտուցիոնալ փոփոխությունների, ինչպես նաև ընդլայնման տնտեսական հնարավորությունների և հետևանքների վրա։ The post Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում կմասնակցի Euronews-ի կազմակերպած ընդլայնման գագաթնաժողովին appeared first on AliQ Media .