Ադրբեջանի Նարդարան բնակավայրում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով 88 մարդ է ձերբակալվել, նրանց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին ադրբեջանական անկախ Qəzetçi-ին հայտնել է «Մահմեդական միասնություն» շարժման եվրոպական ներկայացուցչության ակտիվիստ Ալամդար Բունյաթովը։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք ենթարկվել են վարչական կալանքի, իսկ մեծ մասի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բունյաթովը հայտնել է, որ Նարդարանում խուզարկություններն իրականացնում է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը։ «Ոստիկանությունը շատ դաժան է վարվում բնակիչների հետ։ Նրանք ճնշման տակ են։ Ոստիկանությունը զգուշացրել է ձերբակալվածների հարազատներին, որ եթե նրանք տեղեկացնեն լրատվամիջոցներին, ապա կալանքի տակ գտնվող իրենց հարազատները կենթարկվեն կտտանքների»,- ասել է նա։ Հաղորդվում է, որ ձերբակալվածները և նախնական կալանքի տակ գտնվողները զրկված են պաշտպանության իրավունքից։ «Նրանք անկախ փաստաբաններ չունեն։ Նրանց ընտանիքները չեն տեղեկացվել պետության կողմից փաստաբաններ տրամադրելու մասին։ Այս պատճառներով դժվար է տեղեկություններ ստանալ ձերբակալվածների մասին»,- ընդգծել է Բունյաթովը։ Նշենք, որ օրերս փաստաբան Նազիմ Մուսաևը սոցցանցերում գրել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել իր հաճախորդի հետ, որը ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիայի համար։ Qəzetçi-ն հայտնել է, որ Նարդարանում ոստիկանության իրականացրած խուզարկությունների վերաբերյալ հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, սակայն պատասխան չի ստացել։ Հավելենք, որ Նարդարանն Ադրբեջանի ամենահայտնի կրոնական շիական բնակավայրերից է, գտնվում է Բաքվից ոչ հեռու։ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Այնուհետև նմանատիպ որոշում է ընդունվել ուսուցիչների համար։ Հիջաբ բառը որոշման մեջ չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորի արգելք։ Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները հայտնում են, որ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին չեն թողնում դասերին մասնակցել, ինչը լայնածավալ բողոքի ակցիաներ է առաջացրել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կկարողանա՞ Փաշինյանը համոզել Քոչարյանի և Կարապետյանի ընդդիմությանը.կողմերն արձագանքում են վարչապետին
Factor.am / 4 hours ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 4 hours ago

ՌԴ-ն գազը չի անջատի, բայց թանկացումը հավանական է. ՀՀ-ն կնվազեցնի ֆինանսական վնասը. Ներսես Կոպալյան
Factor.am / 4 hours ago

Ո՞նց է ՀԸ-ն ՌԴ-ի հետ նոր ատոմակայան կառուցելու, եթե էներգետիկան մեր դեմ որպես զենք է կիրառում
Factor.am / 4 hours ago
Related coverage

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 39 minutes ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 1 hour ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը
Alpha News / 1 hour ago