ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Զանգվածային բողոքի ակցիաները Ֆրանսիայից, Իտալիայից և ԵՄ այլ երկրներից հետո ընդգրկել են Հունաստանը, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:Տասնյակ հազարավոր ցուցարարներ ավերածություններ են գործում փողոցներում և կռվում են ոստիկանության հետ: Ցուցարարները պահանջում են կրթական համակարգի, սոցիալական քաղաքականության բարեփոխումներ և բնակարանային ապահովվածության հասանելիություն: Բողոքի ակցիաներին սկսել են միանալ բժիշկներն ու ուսուցիչները: Հանրահավաքները ցրելուն մասնակցում են ոստիկանությունն ու Ազգային գվարդիան:Բողոքի երթեր են անցկացվել Աթենքում, Սալոնիկում, Վոլոսում, Պատրայում, Յանինայում և Լարիսայում, ինչպես նաև Հռոդոսում և Կրետեի երեք քաղաքներում:Համանման ակցիաներ են ընթանում նաև Ավստրիայում: Վիեննայում խոշոր ցույց է կայացել համալսարանների վարձավճարների կրճատման պահանջով:Հազարավոր երիտասարդներ երթով անցել են Վիեննայի կենտրոնական փողոցներով: Ցուցարարների պատճառով տրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է, գոյանում են խցանումներ: Ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվում բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման կրճատմանը, որը նախատեսվում է 2028 թվականից:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զանգվածային բողոքի ցույցերը հասել են Հունաստան Ֆրանսիայից, Իտալիայից հետո
Բողոքի երթեր են անցկացվել Աթենքում, Սալոնիկում, Վոլոսում, Պատրայում, Յանինայում և Լարիսայում:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ВС РФ нанесли удары по портам Одессы и Черноморска - Минобороны
Sputnik Armenia / 20 minutes ago

Արման Ծառուկյանը ջախջախեց մրցակցին և նվաճեց RAF–ի չեմպիոնական տիտղոսը
Sputnik Armenia / 46 minutes ago

В Армении составят "карту всего" в стране - кому она будет доступна
Sputnik Armenia / 48 minutes ago

Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
Sputnik Armenia / 48 minutes ago
Related coverage
Արմեն Սարգսյանի բացակայություններն ու ներկայությունը՝ նոր գրքում
Mediamax / 1 hour ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Aravot / 9 hours ago

Armenia continues to weigh competing proposals on a new nuclear facility from Washington and Moscow
CivilNet / 12 hours ago

Ռ․ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու ենք․ փաստաբան
ABC Media / 14 hours ago