Արտաշատում այսօր ամփոփիչ հավաք է անցկացրել ՀՅԴ-ն: Համայնքապետի թեկնածու Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ չեն լքելու պայքարի խրամատը, իսկ Արտաշատը իրենց դիրքերից մեկն է: Նա բեմից դիմել է արցախցիներին, որոնք արդեն 6 ամիս բնակվում են Արտաշատ խոշորացված համայնքում, տեղեկացնելով, որ նրանք իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, կոչ է արել չտրվել իշխանության ստերին: