Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում իրականացվել է «Իմ առաջին տնկին» ծրագրի շրջանակում նախատեսված ծառատունկի միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և Կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ «Իմ առաջին տնկին» ծրագիրն իրականացվում է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած համապատասխան որոշման հիման վրա։ Ծրագրի նպատակն է նպաստել անտառների և կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բարձրացնել բնապահպանական իրազեկվածությունը և երիտասարդների ակտիվ մասնակցությամբ ձևավորել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք։ Ծրագրի իրականացմանը մասնակցում են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը, նախարարության Բնապահպանական տեղեկատվության և կրթության կենտրոնը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, պետական ներկայացուցչությունների վարչակազմերն ու մունիցիպալիտետները։ Գրառումը Ախալքալաքում իրականացվել է «Իմ առաջին տնկին» բնապահպանական ծրագիրը appeared first on .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Science & Tech
Ախալքալաքում իրականացվել է «Իմ առաջին տնկին» բնապահպանական ծրագիրը

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

«Տաո» ռեգբիի ակումբը հաղթանակ է տարել «Շավ Բաստիոնի» դեմ խաղում
Akhaltskha.net / 6 hours ago

Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը
Akhaltskha.net / 6 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին
Akhaltskha.net / 6 hours ago

Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին
Akhaltskha.net / 6 hours ago


