ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են Աչաջուրի բնակիչ Ա.Ա.-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 10 խմ հաճարենի տեսակի փայտանյութով: Այս մասին տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից: Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։ Էկոպարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչություն, կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, ինչպես նաև հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվարկված վնասի չափը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված շեմը, առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 1 hour ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 3 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 3 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 3 hours ago