Հայկական արմատներով, Փարիզում հիմնված MARÓM նորաձևության տունը և ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան սկսել են համագործակցություն, որի շրջանակում բրենդը մշակել և արտադրել է մարզիկների համար նախատեսված հագուստի հատուկ հավաքածու։ Հավաքածուն ստեղծվել է՝ ձևավորումը և ոճը քննարկելով հավաքականի առաջատար ըմբիշների հետ՝ հաշվի առնելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Նախաձեռնության նպատակն է աջակցել հայ մարզիկներին՝ ապահովելով նրանց միասնական և ներկայանալի արտաքին տեսքը պաշտոնական միջոցառումների և միջազգային մրցաշարերի ընթացքում։ MARÓM-ի ստեղծած հագուստը համադրում է հարմարավետությունն ու ժամանակակից ոճը՝ միաժամանակ արտացոլելով հայկական ինքնությունը։ Այն նախատեսված է մարզիկների ուղևորությունների, պաշտոնական միջոցառումների և ներկայացուցչական ելույթների համար։ Այս համագործակցությունը MARÓM-ի առաջին նախաձեռնությունն է սպորտի ոլորտում։ Ըմբշամարտը հայկական սպորտի ամենահաջողակ և հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձևերից է։ Հայ ըմբիշները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են գրանցել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Մենք շնորհակալ ենք այս նախաձեռնության և մեր մարզիկներին ցուցաբերած աջակցության համար։ Ֆեդերացիայի համար կարևոր են նման համագործակցությունները, որոնք ոչ միայն գործնական աջակցություն են ապահովում, այլև վկայում են մեր գործունեության և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ուհոգատարության մասին ,-նշել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։ Մեզ համար այս համագործակցությունը բնական և կարևոր քայլ է։ Ըմբշամարտն իր մեջ կրում է հարուստ պատմություն, կարգապահություն և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ, որոնք հոգեհարազատ են նաև MARÓM-ին։ Հայ մարզիկների համար հագուստ ստեղծելով, մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ նրանց միջազգային ներկայության և հայկական ինքնության արժանապատիվ ներկայացման գործում ,-նշել է MARÓM-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը: Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները MARÓM-ի ստեղծած հագուստով կներկայանան աշխարհի առաջնությանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Հայկական արմատներով, Փարիզում հիմնված MARÓM նորաձևության տունը և ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան սկսել են համագործակցություն, որի շրջանակում բրենդը մշակել և արտադրել է մարզիկների համար նախատեսված հագուստի հատուկ հավաքածու։ Հավաքածուն ստեղծվել է՝ ձևավորումը և ոճը քննարկելով հավաքականի առաջատար ըմբիշների հետ՝ հաշվի առնելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Նախաձեռնության նպատակն է աջակցել հայ մարզիկներին՝ ապահովելով նրանց միասնական և ներկայանալի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան
ABC Media / 31 minutes ago

Ո՞վ է փակելու գազի հաշիվը #abcmedia #abcnewsroom
ABC Media / 10 hours ago

Վիրահատություն՝ ֆուրգոնի կեղտոտ հատակին #abcmedia #abcnewsroom
ABC Media / 11 hours ago

«Գազը թանկացել էր, խաբար չէիք»․ Փաշինյանի պնդումներն ու քաղաքացու դրամապանակի պարունակությունը
ABC Media / 11 hours ago
Related coverage

Մելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցում
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

ВС РФ нанесли удары по портам Одессы и Черноморска - Минобороны
Sputnik Armenia / 23 minutes ago

Հիտլերի պատմական հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
24TV / 24News / 38 minutes ago