Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 2700-ի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը՝ Փարիզի տարածաշրջանի Էսոն դեպարտամենտում գտնվող Ֆլերի-Մերոժիի քրեակատարողական կենտրոնի մոտ։ «2700 ձերբակալություն է իրականացվել, որոնցից 217 անձ շաբաթ օրվանից կալանքի տակ է վերցվել»,- Դարմանենի խոսքերը մեջբերում է Le Parisien թերթը։ Նախարարի խոսքով՝ կալանավորվածների կեսը նախկինում դատված չի եղել։ «Իրականում չափազանց խիստ միջոցներ են ձեռնարկվել»,- նշել է Դարմանենը։ Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի տարբեր շրջաններում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է 550 հազար։ Սա երկու անգամ գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում անկարգություններից հետո 2700 մարդ է ձերբակալվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 56 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 3 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 4 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 4 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 3 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 3 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 3 hours ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 3 hours ago