«Մեր նպատակն է մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրանցից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։ «Մենք հստակ նպատակ ունենք․ մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրա բաղկացուցիչ մասերից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է, որը կարևոր է սահմանների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կապահովվի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։ Այն կշրջանցի նաև Թբիլիսին, ինչը շատ կարևոր է քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Հետևաբար, այս ներդրումն անպայման կիրականացվի»,- հայտարարել է վարչապետը։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը միջազգային մրցույթի հաղթող՝ China Railway Tunnel Group Co., Ltd. ընկերության հետ պայմանագիր է կնքել Ծիծամուրի–Ավճալա 7,3 կմ երկարությամբ հատվածի շինարարության համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 499 միլիոն լարի։ Միաժամանակ, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի խոսքով՝ մոտ ժամանակներս հայտնի կդառնա նաև շրջանցիկ ճանապարհի Ավճալա–օդանավակայան 22,5 կմ երկարությամբ հատվածի շինարարության միջազգային մրցույթի հաղթողը։ Aliq.ge —00—ՍՊ The post Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի
«Մեր նպատակն է մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 6 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 6 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 6 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 7 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 3 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 5 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 5 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 5 hours ago